Հարավկովկասյան երկաթուղին դեկտեմբերի 1-ից փոփոխում է տոմսերի ուղեվարձի վերադարձման կարգը

Հարավկովկասյան երկաթուղին դեկտեմբերի 1-ից փոփոխում է տոմսերի ուղեվարձի  վերադարձման կարգը

PanARMENIAN.Net - 2012թ. դեկտեմբերի 1-ից փոփոխություններ կկատարվեն «ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների համակարգում ուղեվարձի վերադարձման կարգի վերաբերյալ, ըստ որոնց՝

• գնացքի մեկնումից առաջ՝ 120 ժամից ոչ ուշ, տոմսի վերադարձման դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքն առանցպահումների

• գնացքի մեկնումից առաջ՝ 24 ժամից մինչև 120 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 85%-ը

• գնացքի մեկնումից առաջ՝ 2 ժամից մինչև 24 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 75%-ը

• գնացքի մեկնումից 2 ժամ առաջ տոմսերը վերադարձման ենթակա չեն

• տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին ամբողջությամբ վերադարձվում է լրացուցիչ ծառայությունների՝ այդ թվում սպիտակեղենիարժեքն ու ապահովավճարը:

Տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին չի վերադարձվում այն գնելու ժամանակ ծառայության դիմաց գանձված 600 դրամը:

Էլեկտրոնային տոմսերի արժեքը չի ներառում 600 դրամ տոմսի ձևակերպման ծառայության գումարը: Առցանց գնված տոմսերի ուղևարձի վերադարձը իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ տոմսարկղերում կանխիկ գումարով:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---