ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԵՎԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԹԻՎԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած հաղորդագրությունը ծովային հետեւակայինների թվի նշանակալի ավելացման մասին: «ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիի հարցազրույցի վրա հիմված լրատվական թողարկման մեջ ասվում էր, որ մենք ներկայումս ունենք 5 ծովային հետեւակայիններ եւ նախատեսում ենք ավելացնել նրանց թիվը մինչեւ 400: Հաղորդագրությունում ակնհայտորեն խառնված են դեսպանությունում ներկայումս ծառայող ծովային հետեւակայինների եւ աշխատող ամերիկացի եւ հայ աշխատակիցների թվերը: Միացյալ Նահանգները մտադրություն չունեն ավելացնել մեր ծովային հետեւակայինների թիկնազորը Հայաստանում»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, հաղորդում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---