ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՀԱՅԵՐԸ ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Կրասնոդարում Խաչքարի տեղադրման տասներկուերորդ տարելիցն է նշել Կուբանի մայրաքաղաքի հայ համայնքը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Խաչքարը տեղադրվել է 1993 թվականի մայիսի 8-ին մի տարածքում, որտեղ հետագայում կառուցվեց քաղաքի հայկական եկեղեցին: «Խաչքարի օրվա» տոնակատարությանը զուգահեռ Կրասնոդարի հայերը մեծարեցին Մեծ Հայրենական պատերազմի մասնակից հայրենակիցներին: Միջոցառմանը ներկա բոլոր վետերաններին ծաղիկներ եւ նվերներ են տրվել, իսկ «Նարեկ» մշակույթի եւ կրթության մարզային կենտրոնի սաները խորհրդային զինվորների առջեւ հանդես են եկել գրական-երաժշտական կոմպոզիցիայով` նվիրված ֆաշիստների հանդեպ տարած Հաղթանակի 60-ամյակին: Հանդիսությունը ավարտվեց տոնական ճաշկերույթով եւ վոկալ-գործիքային համույթի ելույթով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---