Առողջապահության նախարարությանն անհանգստացնում է դիաբետով հիվանդների համար անհրաժեշտ դեղերի գների անհիմն աճը

Առողջապահության նախարարությանն անհանգստացնում է դիաբետով հիվանդների համար անհրաժեշտ  դեղերի գների անհիմն աճը

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այն հաստատվել է Դիաբետի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Այն նշվում է Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը, ով 1922 թվականին իր գործընկեր Չարլզ Բեստի հետ հայտնաբերեցին ինսուլինը, որի օգնությամբ այսօր հաջողվում է միլիոնավոր մարդկանց կյանք փրկել:

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում:

Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակահատվածում բերում է հաշմանդամության և կյանքի միջին տևողության կրճատման:

ԱՀԿ տվյաներով աշխարում 220 միլիոն մարդ տառապում է դիաբետով: Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011 թվականին Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 4,8%: Իսկ առաջին և երկրորդ տիպով շաքարային դիաբետով հիվանդների թիվը ընդհանուր բնակչության շրջանում հասնում է մոտ 58 հազարի (առաջին տիպ 10686, երկրորդ` 47154):

Պետությունն ամեն տարի պետական բյուջեով շուրջ 1.4 միլիոն դրամ է հատկացնում դիաբետով հիվանդների դեղապահովմանը: Սակայն անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման մեխանիզմները բավարար չափով չեն լուծում անապահով խավի և սոցիալական արտոնյալ խմբերում ընդգրկված անձանց դեղապահովման խնդիրը, ինչպես նաև անհանգստացնում է շրջանառվող դեղերի գների անհիմն աճը: 2010 թվականին առաջին և երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող ինսուլինակախյալ հաշվառված հիվանդների դեղապահովումն ինսուլին դեղով կազմել է 80 տոկոս, 2011 թվականին` 90 տոկոս, իսկ 2012 թվականին 95 տոկոս: Ոչինսուլինակախյալ հիվանդների համար նախատեսված դեղահաբերով ապահովածությունը կազմում է 30տոկոս, իսկ ոչ շաքարային դիաբետով տառապող հիվանդների ապահովումը` 90 տոկոս:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---