Քիմիական գործարանի արտադրական ջրերի ջրատար, թե ոռոգման գիծ. Բնապահպանության նախարարությունը տեղեկություններ կհայտնի առաջիկայում

Քիմիական գործարանի արտադրական ջրերի ջրատար, թե ոռոգման գիծ. Բնապահպանության նախարարությունը տեղեկություններ կհայտնի առաջիկայում

PanARMENIAN.Net - «Փրկենք Թեղուտը» նախաձեռնությունն այսօր տեսանյութ է տարածել, որում ներկայացնում են Նորագավիթի 12 փ., 20 տուն հասցեում բնակվող Անահիտ Պետրոսյանի բողոքը: Նա ամեն օր արթնանում է գարշահոտության մեջ, տան տարածքը ողողված է լինում գունավոր ջրերով. համոզված է, որ դրանք արտադրական ջրագծից եկող ջրեր են: Անտանելի հոտն ավելի է ուժեղանում, երբ առկա է լինում ջրի կանգ և հեղեղումներ:

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնության անդամները գնացել են այդ արտադրական ջրագիծը գտնելու: Նրանց հետ նաև քննիչը, ով պատրաստվում էր տեղազննություն իրականացնել: Ճանապարհին միացել է նաև «Երևան» Ջրօգտագործողների ընկերության պետի տեղակալ Իսրայել Հովհաննիսյանը, ով պնդել է, որ դա ոռոգման ջրի գիծն է, իսկ ոռոգման գիծը գնում է Արարատյան դաշտավայր և ոռոգում այնտեղի դաշտերը:

Անահիտ Պետրոսյանը համոզված է, որ դա քիմիական գործարանի արտադրական ջրերի ջրատարն է, իսկ ոռոգման գիծը գնում է ուղղահայաց և չի կարող հատվել: Բնապահպան-ակտիվիստները փորձել են ջրի ակունքը գտնել և արդյունքում հայտնվել են մի շինության առջև, որտեղից և հոսում էր գորշագույն ջրագիծ: Տարածքը փշալարված է եղել, դուռը՝ կողպած: «Երևան» Ջրօգտագործողների ընկերության պետի տեղակալ Իսրայել Հովհաննիսյանը ոչ մի բացատրություն չի գտել` պարազաբանելու՝ դա ի՞նչ շինություն է, ի՞նչ ատադրամաս է, ի՞նչ կեղտոտ ջուր է, և եթե այդքան պնդում էր, որ դա ոռոգման ջուր է, ապա ա՞յս ոռոգման գիծն է, որ գնում է Արարատյան դաշտավայրը ոռոգելու: Ջրագծին միանում են տարբեր արտադրամասերից դուրս եկող ջրեր: Արտադրամասերի տարածք մուտքը փակ է եղել, և չի հաջողվել պարզել, թե ինչ ընկերություններ են աղտոտում «ոռոգման» ջրագիծը, ջրօգտագործման թույլտվություն ունե՞ն: Բնապահպան-ակտիվիստները նշում են` առկա է գարշահոտություն, իսկ ո՞վ, ի՞նչ է կոծկում, դեռ հայտնի չէ:

Բնապահապանության նախարարությունից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնում են, որ խնդրին տեղյակ են, լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն առաջիկայում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---