2012թ 9 ամիսների ընթացքում Հայաստանին է վաճառվել 151 Lada

2012թ 9 ամիսների ընթացքում Հայաստանին է վաճառվել 151 Lada

PanARMENIAN.Net - ԱվտոՎԱԶ-ի արտադրանքի արտահանման ծավալը Եվրոպայի երկրներ այս տարվա 9 ամիսների ընթացքում կրճատվել է 35.4 տոկոսով` 2.8 հազար ավտոմեքենայով`2011-ի նույն ժամանակահատվածի 4.3 հազարի դիմաց: Այս մասին հաղորդվում է « ԱվտոՎԱԶ» ԲԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունում:

Նշված ժամանակահատվածում Lada-ի մատակարարումը արտահանման ընդհանուր ծավալների շրջանակում նվազել է 5.4 տոկոսով` նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 11.5 տոկոսի դիմաց: Վաճառքի հիմանական մասը բաժին է ընկնում Lada 4х4 ավտոմեքենաներին:

9 ամիսների ընթացքում ԱվտոՎԱԶ-ի ներկրման ծավալը կազմել է պահեստամասերի և նյութերի ընդհանուր ծավալի 11.13 տոկոս:

Նշված ժամանակահատվածում ԱՊՀ երկրներում Lada ավտոմեքենաների իրացման ծավալը կազմել է 12.7 հազար մեքենա, ինչը 41 տոկոսով պակաս է 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ

Առավել մեծ պահանջարկ են վայելում Lada Samara և Lada Priora: 9 ամիսների ընթացքում իրացվել է 3.4 հազար Lada Granta:

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին վաճառքի հիմնական ծավալները բաժին է ընկնում Ադրբեջանին: Այս ընթացքում Հայաստանում իրացվել է 151 Lada:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---