«Ոսկե ծիրանն» անիվների վրա կգնա Վայոց ձոր

«Ոսկե ծիրանն» անիվների վրա կգնա Վայոց ձոր

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրանն անիվների վրա ծրագիրը» նոյեմբերի 16-ին կսկսի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Ծրագրի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը ժամը 18:0-ին` ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմով:

Հաջորդ օրերին կցուցադրվեն Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկե ծիրան» 9-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած` Ս. Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---