«ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՊԱՀԱՐԶԱՆԸ» ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ ԿԱՅԱՑԵԼ Է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ներքին գործոնը համարում է Ռուսաստանի առանցքային ռեսուրսը հետխորհրդային տարածքում իր դիրքերի համար պայքարում: Այդ մասին նախարարը հայտարարել է մայիսի 12-ին ՌԴ ԴԺ Պետական Դումայում կայացած «կառավարական ժամի» շրջանակներում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Սկսվել է նոր պատմական փուլ, ասել է Ս.Լավրովը` նշելով, որ «քաղաքակիրթ ապահարզանը» ԽՍՀՄ նախկին երկրների հետ արդեն կայացել է: Անդրադառնալով Ռուսաստանի պլաններին հետխորհրդային տարածքի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ` նախարարը ընդգծել է, որ ԱՊՀ-ն, որը ստեղծվել էր կազմակերպչական ֆունկցիաների համար, «կատարել է իր առաքելությունը»: Նա հաստատել է, որ «իրական ինտեգրացիա» չստացվեց եւ արդեն դժվար թե ստացվի: Միեւնույն ժամանակ, Ս.Լավրովը հավաստիացրել է պատգամավորներին, որ «աշխատանք է տարվում», եւ ,համագործակցության անդամներից ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ կազմակերպության նպատակահարմարությունը»: Նախարարի խոսքերով, ներկայումս շարունակվում է «ԱՊՀ օժանդակ մարմինների ինվենտարիզացիան» եւ օգոստոսի 26-ին կազմակերպության գագաթնաժողովում տեղի կունենա վերակազմավորման հարցերի քննարկում: Իր ելույթում Ս.Լավրովը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի եւ Բելառուսի միության, ՀԱՊԿ, ՄՏՏ-ի շրջանակներում հետագա զարգացման անհրաժեշտությանը: Ս.Լավրովը հատուկ ուշադրություն է դարձրել հետխորհրդային տարածքի երկրների հետ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը: «Մենք մենաշնորհի հավակնություն չունենք հետխորհրդային տարածքում.,-հայտարարել է Ս.Լավրովը եւ ավելացրել.«սակայն եւ ոչ ոքի թույլ չենք տա ստեղծել նման մենաշնորհ»: «Դա մրցակցության ասպարեղ չէ»,-շարունակել է նախարարը եւ կրկին հակասել իրեն.«մենք հասկանում ենք, որ մեր գործընկերները հսկայական շահեր ունեն նախկին ԽՍՀՄ երկրներում»: Ս.Լավրովի կարծիքով, մեր նման գործընկերների նպատակների իրականացման մեթոդները «պետք է մեզ հասկանալի լինեն»: Անդրադառնալով անընդհատ հնչող ելույթներին ժողովրդավարության ձգտելու անհրաժեշտության մասին, նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանը այդ առումով մտավախություն չունի, քանի որ Ռուսաստանը արդեն աշխատում է ժողովրդավարական դաշտում: «Պետք չէ ոչինչ դրսից պարտադրել»,-հեռակա պատասխան է տվել Ս.Լավրովը գործընկերներին հետխորհրդային տարածքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---