Thomson Reuters-ը Յունիբանկին ճանաչել է Հայաստանի լավագույն դիլինգ բանկ

Thomson Reuters-ը Յունիբանկին ճանաչել է Հայաստանի լավագույն դիլինգ բանկ

PanARMENIAN.Net - Thomson Reuters միջազգային կորպորացիան Յունիբանկին շնորհել է «Լավագույն դիլինգ բանկ 2012» կոչումը: Բարձր գնահատականը բանկին շնորհվել է միջբանկային և արժութային շուկաներում բանկի գործունեության արդյունքներով: Thomson Reuters փորձագետները հաշվի են առել բանկի զարգացման ռազմավարությունը և շուկայում զբաղեցրած դիրքը, մատուցվող ծառայությունների որակը, աշխատակիցների արհեստավարժության մակարդակը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Հաճախորդների արագ և որակյալ սպասարկումը Յունիբանկի համար ունի առաջնահերթ նշանակություն: Արմինֆո գործակալության ՀՀ առևտրային բանկերի ռենքինգի տվյալների համաձայն, 30.09.12թ.-ի դրությամբ Յունիբանկն արժութային գործարքներից ստացված զուտ շահույթի ծավալով հայաստանյան բանկային համակարգի առաջատար եռյակում է` ավելի քան 1 մլրդ դրամ:

Thomson Reuters կորպորացիան ստեղծվել է բրիտանական Reuters և կանադական Thomson Financial կազմակերպությունների միաձուլման արդյունքում: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով, կորպորացիայի զուտ շահույթն աճել է 26%-ով և կազմել 314 մլն ԱՄՆ դոլար: Thomson Reuters-ի հիմնական բիզնես ուղղությունները բորսայի տերմինալներն ու տեղեկատվական գործակալությունն են:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---