ՀԱՄԱՍ-ը հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվին

ՀԱՄԱՍ-ը հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ի առավոտյան Թել Ավիվում հնչել են օդային ահազանգեր, ինչից հետո քաղաքի թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել, հաղորդում է lenta.ru-ն` հղելով Reuters-ին:

Դրանից մի քանի րոպե առաջ ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել էր միջին հեռահարության առաջին հրթիռը բաց թողնելու մասին: Գրոհայիններն ի սկզբանե հայտարարել էին, որ որպես թիրախ ընտրված էր Քնեսեթի շենքը, որը գտնվում է Երուսաղեմում:

Նրանց հաջորդ հաղորդագրություններում ասվում է, որ հրթիռակոծման է ենթարկվել Թել Ավիվը, ընդ որում, հրթիռը պատրաստված է եղել Գազայի հատվածում: Պաղեստինցիները այն կոչել են «Մ-75»:

Իսրայելի իշխանություններն արդեն հայտարարել են, որ հրթիռը ոչ մի վնաս չի հասցրել Թել Ավիվին, քանի որ ծովն է ընկել: Իսայելը ևս շարունակում է ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական օպերացիան: Ըստ վերջին տվյալների, Հան-Յունիս քաղաքին օդից հասցված հարվածի արդյունքում նոյեմբերի 16-ին սպանվել է 1 մարդ: Ընդհանուր առմամբ արդեն զոհվել է 3 իսրայելցի և 16 պաղեստինցի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---