Մհեր Շահգելդյան. ԲՀԿ-ի հետ չստացվեց, ՀՅԴ-ի հետ կփորձենք, իսկ ՀԱԿ-ի հետ ընդհանուր եզրեր չկան

Մհեր Շահգելդյան. ԲՀԿ-ի հետ չստացվեց, ՀՅԴ-ի հետ կփորձենք, իսկ ՀԱԿ-ի հետ ընդհանուր եզրեր չկան

PanARMENIAN.Net - ՕԵԿ-ը, քաղխորհրդի նիստում քննարկելով ԲՀԿ-ի հետ հանդիպման արդյունքները, հրաժարվել է շարունակել քաղաքական խորհրդակցությունները ԲՀԿ-ի հետ։ Այսօր ասուլիսի ժամանակ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը մեկնաբանեց` ՕԵԿ-ը միշտ կողմ է եղել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն նախընտրում է այդ հարցը քննարկել նախագահական ընտրություններից հետո: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելն էլ համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի է ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, ասել է Շահգելդյանը:

Մհեր Շահգելդյանի խոսքով, ՀՅԴ-ն նույնպես դիմել է ՕԵԿ-ին՝ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, և իրենք կրկին դրական են արձագանքել:

Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը ՕԵԿ հասցեին՝ Մհեր Շահգելդյանն ասաց, թե իրենք քաղաքակիրթ կլինեն մոտեցումների և հայտարարությունների մեջ, այդպես միշտ է եղել` նաև այն ժամանակ, երբ ՀԱԿ-ի կողմից անհարիր հայտարարություններ են հնչել: Նրա խոսքով, ՀԱԿ-ի հետ հարաբերությունները սահմանափակվում են ԱԺ-ում, և համագործակցության եզրեր չկան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---