Գերմանիան և Նիդերլանդները պատրաստ են օգնել Թուրքիային Սիրիայի հետ սահմանին հրթիռներ տեղակայելու հարցում

Գերմանիան և Նիդերլանդները պատրաստ են օգնել Թուրքիային Սիրիայի հետ սահմանին հրթիռներ տեղակայելու հարցում

PanARMENIAN.Net - Գերմանիան և Նիդերլանդները կարող են ՆԱՏՕ-ում իրենց գործընկեր Թուրքիային ապահովել Patriot հրթիռներով, որպեսզի օգնեն նրանց պաշտպանել Սիրիայի հետ սահմանը, հաղորդել է Reuters-ը` մեջբերելով Նիդերլանդների ՊՆ-ը:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հաղորդել են, որ ակտիվացրել են բանակցությունները ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների հետ Սիրիայի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու մասին այն բանից հետո, երբ նրա տարածք են ընկել մի քանի ռումբեր: Գերմանիան և Նիդերլանդները Եվրոպայի միակ երկրներն են, որոնք ունեն Patriot ամերիկյան հրթիռներ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---