Թայիփ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական երկիր»

Թայիփ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական երկիր»

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետը Իսրայելն անվանել է «ահաբեկչական երկիր»: Նման հայտարարություն նա արել է նոյեմբերի 19-ին Ստամբուլում` Եվրասիական իսլամական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ասում եմ` Իսրայելն ահաբեկչական երկիր է: Հենց դրանով է վերջինս զբաղվում: Նրանց կարծիքով իրենք մարդիկ են, ովքեր ի ծնե ունեն իրավունքներ և ազատություններ, սակայն մերժում են պաղեստինցիների, սիրիացիների իրավունքները»,-ասել է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա դժգոհություն է հայտնել, որ «արևմտյան գերտերությունները ոչինչ չեն հայտարարում Գազայի առնչությամբ, քանի որ խոսքն Իսրայելի մասին է»: Նա նաև իր անվստահությունն է հայտնել ՄԱԿ-ին` վերջինիս մեղադրելով երկակի ստանդարտների քաղաքականության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---