Նախարար. Բնության պահպանվող տարածքներում տեխնիկական վերազինման խնդիր կա

Նախարար. Բնության պահպանվող տարածքներում  տեխնիկական վերազինման խնդիր կա

PanARMENIAN.Net - ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեյվիդ Մորիսոնին: Նախարար Արամ Հարությունյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ ԲՀՊՏ-ների պահպանության մասով Հիմնադրամը մեծապես հեշտացրել է գործը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ձեր օգնությամբ մենք իրականացնում ենք լուրջ վերահսկողական միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, որի արդյունքում արձանագրել ենք դրական տեղաշարժեր»,-նշել է նախարար Հարությունյանը:

Կողմերը քննարկել են 2012թ. Կովկասի Բնության հիմնադրամի կողմից ԲՀՊՏ-ներին տրվող ֆինանսավորման և կատարված գործի արդյունքները: Դեյվիդ Մորիսոնը նույնպես նշել է, որ հիմնականում ԲՀՊՏ-ների մասով արձանագրվել է դրական տեղաշարժեր, սակայն դեռ կան անելիքներ կառավարման պլաններում և պահպանության հարցերում: Արամ Հարությունյանը հայտնել է, որ այն խնդիրները, որոնք արձանագրվել են 2012թ. գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Խնդիրների շարքում առանձնացվել են պահպանվող տարածքներում տեխնիկական վերազինման և աշխատակիցների խրախուսման համակարգերի ներդրման մասին հարցերը:

Արամ Հարությունյանը և Դեյվիդ Մորիսոնը քննարկել են նաև 2013թ իրականացվելիք գործողությունների պլանը և հույս հայտնել, որ ապագայում կարձանագրվեն ավելի լուրջ ձեռքբերումներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---