Լոնդոնը Սիրիայի Ընդդիմության ազգային կոալիցիան ճանաչել է որպես լեգիտիմ ուժ

Լոնդոնը Սիրիայի Ընդդիմության ազգային կոալիցիան ճանաչել է որպես լեգիտիմ ուժ

PanARMENIAN.Net - Լոնդոնը պաշտոնապես որպես լեգիտիմ ուժ է ճանաչել Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան, որը ստեղծվել է Քաթարում` սիրիացի ընդդիմադիրների հանդիպման ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստ է ավելի ակտիվ կերպով օգնություն ցուցաբերել Սիրիայի ընդդիմադիր կոալիցիային:

Նոյեմբերի 14-ին Ֆրանսիան դարձավ Արևմուտքի առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց սիրիական միացյալ ընդդիմությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---