«Ժողովուրդ». ԲՀԿ-ն գաղտնի հավաք է արել. Ծառուկյանը հակված չէ առաջադրվել

«Ժողովուրդ». ԲՀԿ-ն գաղտնի հավաք է արել. Ծառուկյանը հակված  չէ առաջադրվել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեք օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կոնյակի գործարանում ԲՀԿ-ականները հերթական հավաքն են արել: Ըստ թերթի տեղեկությունների՝ այն շատ բուռն ընթացք է ունեցել, քանի որ ԲՀԿ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչ անել:

«Նրանց մի մասը պնդում է, թե անհրաժեշտ է, որպեսզի Գագիկ Ծառուկյանն անձամբ առաջադրի իր թեկնածությունը, մի մասն էլ կարծում է, որ պետք չէ ռիսկի դիմել, իսկ Ծառուկյանը լռում է:

Բանն այն է, որ եւ Սերժ Սարգսյանին, եւ Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու է, որպեսզի Ծառուկյանն անձամբ առաջադրվի. Սարգսյանին անհրաժեշտ է ուժեղ թեկնածուի իմիջ ունեցողին հաղթել, իսկ Քոչարյանը հույս ունի, որ միայն Ծառուկյանը կհաղթի Սարգսյանին: Բայց մեր աղբյուրները հաղորդում են, որ Ծառուկյանն այս պահի դրությամբ հակված չէ առաջադրվել»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---