Նոյեմբերի 23-ին հայտնի կդառնա «1988» խորագրով պատմվածքների մրցույթի հաղթողի անունը

Նոյեմբերի 23-ին հայտնի կդառնա «1988» խորագրով պատմվածքների մրցույթի հաղթողի անունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա «1988» խորագրով պատմվածքների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս մասին PanARMENIAN.Net իթղթակցին հայտնեց մրցույթի կազմակերպիչ, «Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը: Մրցույթին մասնակցում են 18 պատմվածքներ, որոնք տեղադրված են կազմակերպության կայքում:

Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ ճանապարհով պետք է ընթանար Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում, արդյոք գլոբալ ու հետսովետական խնդիրներով է պայմանավորված ներկա արժեհամակարգային ճգնաժամը, ինչ է պակասում մեզ այսօր աշխարհի լիարժեք մասնիկը դառնալու և Հայաստանի զարգացումն ապահովելու համար:

Մրցույթի հաղթողները որոշել է պրոֆեսիոնալ անկախ հանձնաժողովը, որը հաշվի է առել պատմվածքների ստեղծագործականությունը, նորարարությունը, ոճը և կառուցվածքային ամբողջականությունը: Քվեարկությունը կազմակերպվել է Facebook սոցիալական ցանցում: Մրցույթի հաղթողները կստանան դրամական պարգև` 1-ին տեղի համար 500 ԱՄՆ դոլարին համարժեք, 2-րդ տեղի համար 400 ԱՄՆ դոլարին համարժեք և 3-րդ տեղի համար 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---