Ցուցարարները Կահիրեում գրոհել են «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակի վրա

Ցուցարարները Կահիրեում գրոհել են «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակի վրա

PanARMENIAN.Net - Տասնյակ մարդիկ գրոհել են Կահիրեում «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակի վրա: Միջադեպը տեղի է ունեցել 2011-ի նոյեմբերին կայացած բողոքի ակցիաների զոհերի տարելիցին նվիրված ակցիայի ժամանակ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն`հղելով Agence France-Presse-ին:

Նախորդ տարվա ցույցերի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ ակցիաները, որոնք սկսվել են նոյեմբերի 18-ին, վերածվել են զանգվածային անկարգությունների և ոստիկանության հետ բախումների:

Անկարգությունների արդյունքում ավելի քան 60 մարդ է վիրավորվել, ևս 100-ը ձերբակալվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---