ՀԱՄԱՍ-ը հաղորդում է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության մասին

ՀԱՄԱՍ-ը հաղորդում է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության մասին

PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ շրաժման պատվիրակության ղեկավարը Կահիրեում Իսրայելի ներկայացուցչի հետ բանակությունների արդյունքում Բի-բի-սիին հաղորդել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռքբերելու մասին: Ինչպես սպասվում է, հրդադարի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում:

Պաղեստինյան հեռուստաալիքը հաղորդում է, որ առաջիկա ժամերի ընթացքում տեղի կունենա մամուլլի ասուլիս, որին կմասնակցեն ՀԱՄԱՍ-ի ղեկավար Հալեդ Մաշալլան և Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին:

Նախօրեին կողմերն արդեն հայտարարել էին հրադադարի մասին, սակայն չորեքշաբթի օրը հակամարտությունը շարունակվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---