Youtube-ում տեղադրված տեսանյութի հետևանքով ՃՈ աշխատակիցներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից (վիդեո)

Youtube-ում տեղադրված տեսանյութի հետևանքով ՃՈ աշխատակիցներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

PanARMENIAN.Net - Այսօր համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ժամանակ խախտումներ են թույլ տվել. արդյունքում նշանակվել էր ծառայողական քննություն, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Դրա հետևանքով` ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում:

Youtube-ում տեղադրված ճանապարհային ոստիկանների համար ճակատագրական դարձած տեսանյութի հեղինակը Դանիել Իոանիսյանն է: Տեսանյութում երևում էր, թե ինչպես է Ճանապարհային ոստիկանության մեքենան խախտում ճանապարհային երթևեկության կանոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---