ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովային, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կարեւորելով ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի առաքելությունը Հայաստան-ԵԽ համագործակցության զարգացման հարցում` Վ.Օսկանյանն ընդգծել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման կարեւորությունը` ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում: Նախարարը նշել է, որ Հայաստանը վճռական է մինչեւ տարվա վերջ ավարտել պարտավորությունների գործընթացը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---