Լեհաստանը մյուս տարի ևս չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին

Լեհաստանը մյուս տարի ևս չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին

PanARMENIAN.Net - Լեհաստանը 2013 թ-ին ևս չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին, այս մասին հայտնում է escxtra-ն, հղում տալով Wirtualne Media-ին: Բացի այդ՝ լեհական հեռուստաընկերությունը չի հեռարձակելու մրցութային որևէ համերգ:

Polsat TV-ն հայտարարել է, որ մրցույթն ավելի շատ կենտրոնացված է շոուի, այլ ոչ թե երաժշտության վրա, և այնտեղ կա հարևանների օգտին քվեարկելու սովորություն: «Եվրատեսիլ» մրցույթը նաև լավագույն հնարավորությունն է ներկայացնել լեհ երգիչներին արտերկրում, սակայն, նրանք երբեք այդ հաջողությունը չեն ունեցել:

Լեհաստանը մրցույթին մասնակցում է 1994 թ-ից, և այդ նույն տարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Դրանից հետո, սակայն, Լեհաստանի լավագույն արդյունքը եղել է 2003 թ-ին` 7-րդ հորիզոնական: Հիշեցնենք, որ Լեհաստանն այս տարի հրաժարվեց մասնակցել մրցույթին, պատճառաբանելով, որ կենտրոնացած է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության վրա:

«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում՝ մայիսի 14-18-ը: Շվեդիան կընդունի մրցույթն արդեն 5-րդ անգամ, երկրին վերջին հաղթանակը բերել է երգչուհի Լորինը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---