Հովսեփ Հակոբյան. Նժդեհ ու Անդրանիկ տեսած ժողովուրդը դեռ չի գիտակցում, որ Մոնթեն նույնպիսի մեծություն է![]() 24 նոյեմբերի 2012 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Նժդեհ ու Անդրանիկ տեսած ժողովուրդը այսօր էլ չի գիտակցում, որ Մոնթեն այդպիսի մեծությունների շարքում է: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց Մոնթե Մելքոնյանի ջոկատի մարտիկ Հովսեփ Հակոբյանը: «Նա մեծագույն ազնվության տեր մարդ էր և անսասան հավատ ուներ հաղթանակի հանդեպ: Ամենասկզբում ձևավորված 6000-անոց բանակից 4000-ը Մարտունու շրջանում Մոնթեի հավաքած զինվորներն էին: Դա էլ արդեն բավական է՝ հասկանալու համար, թե ինչ մեծ գաղափարի տեր առաջնորդ էր նա: Երբ մենք նոր էինք սկսում ջոկատ հավաքել, դեռևս խորհրդային կարգեր էին, առաջ եկավ կոծկվելու խնդիրը, և այդպես ծնվեց Ավո անունը»,- պատմեց նա: Անդրադառնալով Մոնթեի զոհվելու շուրջ պտտվող տարբեր պատմություններին՝ Հովսեփ Հակոբյան ասաց. «Պատերազմը պատերազմ էր, թուրքը թուրք էր, Մոնթեին սպանած արկը թուրքական էր: Բայց երբ զոհվում է շատ հզոր մարդ, միշտ էլ բոլորիս մեղավորությունը կա դրանում»: Մոնթե Մելքոնյանի մեկ այլ մարտական ընկեր, հետախույզ Վովա Վարդանովը պատմեց, որ Մոնթեն շատ բանիմաց և հայրենասեր մարդ էր: «Ես ոչ մի անգամ չափսոսացի, որ ծանոթացա նրա հետ ու միասին մարտական ճանապարհ անցանք,- ասաց նա՝ ընդգծելով, որ նա մեծատառով հայ էր:«Եթե Մոնթեն ու նրա պես շատերը չզոհվեին, մեր բանակն այսօր բոլորովին ուրիշ կլիներ»: Մոնթերի մտերիմ ընկեր և զինակից Վահե Շահմուրադյանն իր հերթին հավելեց, որ Մոնթեի կյանքը միայն Ղարաբաղով չի սահմանափակվում: «Նա ինքն էլ շատ էր ասում, որ իր պայքարը Ղարաբաղով չի վերջանալու: Մոնթեն շատ պրագմատիկ մարդ էր, ավելի հեռուն էր նայում, քան մենք կպատկերացնեինք»,- ասաց Շահմուրադյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |