Բժիշկ-ուսանողները մարզերի երեխաներին կսովորեցնեն վարել առողջ ապրելակերպ![]() 24 նոյեմբերի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Վաղը ժամը 07.30-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ‹‹Ապրիր առողջ, ապրիր երջանիկ›› ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները կմեկնեն Տավուշի, Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի մասնակիցները դպրոցներում հանդիպումներ կունենան աշակերտների հետ, նրանց հետ դասընթացներ կվարեն անձնական հիգիենայի, առաջին բուժօգնության կանոնների, բնական աղետների ժամանակ հնարավոր վտանգներին դիմակայելու, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու վերաբերյալ։ Հանրամատչելի դասախոսությունների միջոցով կքարոզեն առողջ ապրելակերպ։ Այցելություն կլինի նաև մանկատուն, որին կտրամադրվի սպասք և սպիտակեղեն։ Հետագայում ծրագիրը կշարունակվի նաև ՀՀ Սյունիքի մարզում և Արցախում։ Այս մասին հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |