«Այբ» կրթահամալիրի տարածքում եկեղեցի է կառուցվում![]() 24 նոյեմբերի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում շուրջ մեկ տարի առաջ գործունեությունն սկսած «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է դպրոցի նորաբաց մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ: Նախագահը «Այբ» կրթահամալիրում ներկա է գտնվել նաև համալիրի տարածքում կառուցվելիք Սուրբ Թարգմանչաց եկեղեցու հուշաքարի օծման և կրթահամալիրի կառուցմանը նվիրաբերություններ կատարած բոլոր նվիրատուների անունները հիշատակող Պատվո պատի բացման արարողություններին: Միջոցառման ժամանակ «Այբ» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քհն. Արամյանը կրթահամալիրի անունից շնորհակալագիր է հանձնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Այբ» դպրոցի ստեղծման գործում ունեցած ներդրման համար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |