ՎՐԱՑԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼ ԵՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻՆ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Դեռեւս մայիսի սկզբին Ախալցխայի վրացական զորամասը լքած ախալքալաքցի հայ զինվորներին վերջնականապես տեղափոխել են Գորիի զորամաս, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Ախալցխայում տեղակայված վրացական բանակի երրորդ բրիգադի 31-րդ գումարտակից 14 հայ զինվորներ, չհանդուրժելով իրենց նկատմամբ վրացի զինծառայողների կողմից կիրառվող բռնությունները, հեռացել էին զորամասից: Պարզվում է, որ ախալքալաքցի զինվորները հայ լինելու եւ վրացերենին չտիրապետելու համար հրամանատարության լուռ համաձայնությամբ ամեն օր հալածանքի են ենթարկվել իրենց հասակակից վրացի զինվորների կողմից: Հայ զինվորականների փախուստից հետո գործին միջամտել են Վրաստանի ժողովրդական պաշտպանը, Ախալքալաքի շրջանի ղեկավարությունը, զինվորների ծնողները: Արդյունքում Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնազրկել է դեպքի առաջին օրը «բանից անտեղյակ» երրորդ բրիգադի հրամանատար Նոդար Իվանիձեին եւ 31-րդ գումարտակի հրամանատար Զազա Չխեիձեին: Սակայն, հաշվի առնելով ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, ախալքալաքցի զինվորները, այնուամենայնիվ, հրաժարվել են ծառայել Ախալցխայի զորամասում, եւ Վրաստանի ՊՆ-ն նրանց տեղափոխել է Գորիի զորամաս:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---