Նախագահականում ու էներգետիկայի նախարարությունում խոստացան լուծել «Նաիրիտ»-ի աշխատավարձերի հարցը 26 նոյեմբերի 2012 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Նախագահականի դիմաց հավաքված ցուցարարները նախագահական նստավայրի առջև բարձրացրեցին աշխատավարձերի ու «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցերը: Հավաքված մոտ 400-500 աշխատակիցներից 3 պատվիրակների՝ արհմիության նախագահի ու ևս երկու աշխատակցի, հաջողվեց հանդիպել նախագահականի ներկայացուցչին: Կինը համառորեն չցանկացավ ներկայանալ: Այս մասին նախագահականի մոտից հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Պատվիրակներին ուղեկցեցին նախագահական, որտեղ վերջիններիս ասացին, որ շուտով 3 ամսվա աշխատավարձը, հնարավոր է, տան:Խոստացան նաև, որ մինչև դեկտեմբերի 20-ը կլուծվի վերագործարկման հարցն ու հավաստիացրեցին, որ «Նաիրիտ»-ը չի փակվի: Խոստացան լուծել նաև պայմանագրերի հարցը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասացին աշխատակիցները՝ իրենք այս խոստումներին թերահավատորերն են մոտենում: Աշխատակիցներն ասացին, որ վերջին աշխատավարձը ստացել են 2012-ի սեպտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համար: Այս ընթացքում, «Նաիրիտ»-ի աշխատակիցների 9 հոգանոց պատվիրակություն ընդունեց նաև Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով ևս նմանատիպ խոստումներ է տվել: Ինչպես աշխատակիցներն են ասում՝ իրենք «գնալու եմ մինչև վերջ»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |