Թերլեմեզյանի քոլեջի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 14-ին, իսկ մինչ այդ…26 նոյեմբերի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար նախատեսված մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարություն Ավագյանը: Ավագյանը քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնության անդամ է: Նա նշեց, որ միակ թեկնածուն առայժմ Դավիթ Դավթյանն է: Ավագյանը նաև ասաց, որ քոլեջի ներկայիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը, ով վերջերս մահացած տնօրեն Նարեկ Առուշանյանի այրին է, իրավունք չունի ստանձնելու տնօրենի պաշտոնը, քանի որ մասնագիտությամբ կիբեռնետիկ է, և չունի մանկավարժական կրթություն: Ուսումնական հաստատություն ղեկավար լինելու համար մանկավարժական կրթությունն ու փորձը պարտադիր է: «Մենք չենք ուզում լինել որևէ մեկին դեմ, մենք ուզում ենք, որ այս ամենը լինի ի շահ քոլեջի»,-ասաց Ավագյանը: Հիշեցնենք, որ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնության անդամներն առաջարկում են տնօրենի իրենց թեկնածուին: Ըստ նրանց՝ լավագույն թեկնածուն քոլեջի երկարամյա դասախոս Դավիթ Դավթյանն է: Ըստ նախաձեռնողների՝ Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջին 91 տարվա պատմության մեջ առաջին անգամ սպառնում է մասնագիտությամբ կիբեռնետիկ տնօրենի կառավարումը, որը պայմանավորված է Ալվարդ Պետրոսյանի՝ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցվող գահի վերածելու ցանկությամբ: Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանն Ալվարդ Պետրոսյանի հարսն է: Ըստ նախաձեռնության անդամների ՝ Աննա Մնացականյանն անհիմն կերպով աշխատանքից ազատում է դասախոսներին: Նրանցից մեկն անգամ վերջերս դատական հայց է ներկայացրել Աննա Մնացականյանի դեմ: Աննա Մնացականյանն առայժմ մեկնաբանություններ չի տալիս: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |