ՏՄՊՊՀ ղեկավարը կպատմի իր գերմանացի գործընկերներին մրցակցության կարգավորման ոլորտում հաջողությունների մասին26 նոյեմբերի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Եռօրյա այցով այսօր Գերմանիա է մեկնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու նոյեմբերի 26-ից 28-ը ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպվող պաշտոնական հանդիպումներին: Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Կարտելային մարմնի (Բունդեսկարտելամտի) նախագահ Ադրեաս Մունդթի և Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիայի դաշնային նախարարության պետքարտուղար Պիտեր Հայցեր հետ: Այցի նպատակն է ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնյաներին և մասնակիցներին ծանոթացնել Դաշնային Կարտելային մարմնի (Բունդեսկարտելամտի) գործունեությանը, Գերմանիայի պետական օժանդակության վերահսկողության արդի գործելակերպին և ընդլայնել համագործակցությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության համանման մարմինների հետ, ինչպես նաև ներկայացնել մրցակցության կարգավորման ոլորտում Հայաստանում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունները: Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա փետրվարին: Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Ծրագրի վերջնական նպատակը Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավումն է և ՀՀ ՏՄՊՊՀ-ի օրենսդրության կիրարկման կարողությունների ամրապնդումը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1.1 մլն եվրո: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |