Քաղաքապետ. Որևէ ընտանիք չպիտի զրկվի գույքահարկի արտոնություն ստանալու հնարավորությունից

Քաղաքապետ. Որևէ ընտանիք չպիտի զրկվի գույքահարկի արտոնություն ստանալու հնարավորությունից

PanARMENIAN.Net - Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Հայրենական պատերազմի մասնակից վետերանների, Արցախյան ազատամարտի և Աֆղանական պատերազմի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների ու Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին բնակարանների համար գույքահարկի արտոնություններ սահմանելու մասով որոշման նախագիծը Երևանի ավագանու հաստատմանը ներկայացնելուց առաջ, ևս մեկ անգամ ճշգրտել առկա ցուցակները, որպեսզի որևէ ընտանիք չզրկվի գույքահարկի արտոնություն ստանալու հնարավորությունից. «Արցախյան ազատամարտից հետո էլ շատերը զոհվել են դիրքերում, ականների պայթյունից,և նրանց ընտանիքները նույնպես պետք է ընդգրկված լինեն արտոնությունների ցանկում: Մենք բարոյական պարտք ունենք այդ մարդկանց և նրանց ընտանիքների առաջ»,- ասել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---