Պիկասոյի լուսանկարչի ֆոտոխցիկը վաճառվել է 1,7 մլն եվրոյով

Պիկասոյի լուսանկարչի ֆոտոխցիկը վաճառվել է 1,7 մլն եվրոյով

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենաազդեցիկ լուսանկարիչներից մեկի, ով վավերագրել է իսպանացի արվեստագետ Պաբլո Պիկասոյի կյանքը, ֆոտոխցիկը Վիեննայում վաճառվել է 1,7 մլն եվրո ռեկորդային գնով: Այդ մասին հաղորդում է The Guardian-ը: Leica M3D ֆոտոխցիկը պատկանում էր Life ամսագրի նախկին լուսանկարիչ Դևիդ Դուգլաս Դունկանին: 96-ամյա ֆոտոլրագրողը Պիկասոյի մտերիմ ընկերն է եղել և նրա հարյուրավոր բացառիկ լուսանկարներ է հրապարակել:

1955-ին թողարկված ֆոտոխցիկը մեկն է 4 երբևէ արտադրվածներից, որի դիմաց ռեկորդային գումար է վճարվել: Ինչպես տեղեկացնում է Վիեննայի Ուեստլիխտ պատկերասրահը, շաբաթ օրն անցկացված աճուրդում երկրորդ մեծ գումարը վճարվել է 1929թ. ոսկեզօծ Leica ֆոտոխցիկի համար` 1 մլն եվրո, իսկ երրորդ ամենաթանկ վաճառված ֆոտոխցիկը M3 սերիական արտադրության էր, որի դիմաց 900 հազ. եվրո է վճարվել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---