Սպառողների միության նախագահ. Ամոթ է, որ հավի մսի 75 տոկոսը ներկրում ենք

Սպառողների միության նախագահ. Ամոթ է, որ հավի մսի 75 տոկոսը ներկրում ենք

PanARMENIAN.Net - Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր ասուլիսի ժամանակ իր մտահոգություննն է հայտնել թռչնաբուծության ներկա վիճակի մասին: Նրա խոսքով՝ այս ճյուղն ամենաարագ շահույթ ապահովողն է, հետևաբար, մեր երկիրը պետք է ավելի արագ կողմնորշվեր այն զարգացնելու հարցում.«Ամոթ է, որ հավի մսի 75 տոկոսը ներկրում ենք, այդ թվում Բրազիլիայից՝ երկրագնդի հակառակ կողմից՝ օվկիանոսով: Սա խոսում է մեր թերի տնտեսական քաղաքականության մասին»:

Նրա խոսքով՝ նախկինում թռչնամիս ու ձու էինք արտահանում Վրաստան, բայց փոխանակ ընդլայնեինք արտահանման ծավալները, սեղմվում ենք»:

Արմեն Պողոսյանն ասում է, որ շուկայում ամեն տեսակի ձու ու թռչնամիս պետք է լինի, բայց սպառողները հայրենական արտադրանքը պիտի նախըտրեն, ինչպես մի ժամանակ գերմանացիները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---