Պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության ԱՊՀ պետությունների միջպետական խորհրդի նիստը բացված է

Պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության ԱՊՀ պետությունների միջպետական խորհրդի նիստը բացված է

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում բացվեց պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրքերի տարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական խորհրդի 17-րդ երկօրյա նիստը:

Նիստի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Գրատարածողների ասոցիացիայի ու Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիային կից գրահրատարակչության խորհրդի ներկայացուցիչները:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է դառնա խորհրդի նախագահող երկիր: Այժմ նախագահում է Ադրբեջանը: Նա նաև նշեց, որ առաջին անգամ խորհուրդը տեղի է ունենում «արտագնա», քանի որ այսքան տարի այն անցկացվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: «Շատ է ակտիվացել գրահրատարակչության և գրքի փոխանակման ոլորտում համագործակցությունը: Ամեն տարի իրականացվում են համատեղ մրցանակաբաշխություններ, և արդեն 4-րդ տարին է՝ մեր կողմից հրատարակված գրքերին մրցանակ են տալիս»,-ասաց Պողոսյանը: Փոխնախարարը նաև ասաց, որ այս տարիների ընթացքում ակտիվացել են նաև միջգրադարանային տարբեր համակարգեր:

Խորհրդի 7 ներկայացուցիչներից բացակայում են Ադրբեջանն ու Տաջիկստանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---