ՌՈՒՍ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ իրավիճակի զարգացումը շատ բարդ հարց է եւ դրա կարգավորումը հնարավոր է միայն փոխադարձ զիջումների ճանապարհով: Այդ մասին հայտարարելէ Սանքտ Պետերբուրգի հումանիտար եւ քաղաքագիտական «Ռազմավարություն» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, այդ սկզբունքը կիրառելի է ցանկացած ճգնաժամային իրավիճակի համար: «Ես մի քանի անգամ եղել եմ Բաքվում եւ շփվել եմ տեղի քաղաքական գործիչների հետ: Ինձ ապշեցրեց այն, որ ընդդիմությունը, որն իրեն ժողովրդավարական է անվանում, քննադատում էր Ալիեւի ռեժիմը, ասելով, որ նա չափազանց փափուկ է վարում գործերը Հայաստանի հետ, սակայն տոլերանտ է եւ ազատական: Կար նաեւ կարծիք, որ ժողովրդավարական Ադրբեջանի շահերը հարկավոր է պաշտպանել պատերազմը վերսկսելու միջոցով: Ես նաեւ լսել եմ հասարակ ադրբեջանցիների խոսակցությունները սրճարանում, որտեղ նրանք ասում էին, որ չեն ցանկանում պատերազմել, սակայն գրավյալ տարածքները պետք է վերցնել: Ինձ թվում է, որ 90-ականների ճգնաժամը ավարտվել է նրանով, որ մի շարք ադրբեջանական շրջաններ հայտնվեցին Ադրբեջանից դուրս: Եվ այնտեղ, իրոք, կան հարյուր հազարավոր փախստականներ: Ելքը այդ ճգնաժամային իրավիճակից շատ բարդ է, այդ հարցը պետք է լուծեն ինչպես պետությունների ղեկավարները, այնպես էլ` հասարակական առաջնորդները եւ ինքը հասարակությունը»,-ավելացրել է նա: «Կարծում եմ, որ կա եւս մեկ խնդիր...Քաղաքական գործիչները, գիտակցելով փոխզիջումների անհրաժեշտությունը, միեւնույն ժամանակ հասկանում են, որ եթե նրանք գնան փոխզիջումների, ապա չեն մնա իրենց տեղերում, քանի որ հանրությունը, ինչպես այս, այնպես էլ այն կողմի, կարող է զիջումներին կտրականապես դեմ հանդես գալ: Ես զուհագեռներ կանցկացնեի, թեեւ ռիսկ պարունակող, այն բանի հետ, ինչ կատարվում է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ: Իմ հայ գործընկերներից ես լսեցի, որ Ադրբեջանի գրավյալ տարածքները Հայաստանում անվանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի: Մոտավորապես նույն բանն են ասում իսրայելցիները եւ բնակավայրեր կառուցում այդ տարածքներում»,-հայտարարել է Ալեքսանդր Սունգուրովը: Սակայն, ավելացրել է նա, ի վերջո, կամ հարկ կլինի լոիծել խնդիրը, կամ էլ հույսը դնել Ստալինի սկզբունքի վրա` չկա ժողովուրդ-չկա խնդիր: Մոտավորապես նույնը կատարվում է հիմա: «Հիշում եմ Գորբաչովի ժամանակների մի անեկդոտ, որը չկարողանալով լուծել ղարաբաղյան խնդիրը, դիմում է Ստալինին, որն էլ խորհուրդ է տալիս, միավորելով Հայաստանն ու Ադրբեջանը ստեղծել մեկ հանրապետություն: Ինչին Գորբաչովը ասում է. լավ գաղափար է, բայց որտեղ կլինի մայրաքաղաքը` մի կողմը կասի Բաքվում, մյուսը` Երեւանում: Իսկ Ստալինը պատասխանում է-դու ոչինչ չհասկացար, ոչ Բաքվում, ոչ էլ Երեւանում, այլ` Մագադանում: Դա իսկապես Ստալինին հատուկ, է, բայց փառք Աստծո, մենք դրան երբեք չենք վերադառնա: Իսկ եթե այդպես է, եթե մարդիկ ապրում են այստեղ եւ հարեւաններ են, ապա վաղ թե ուշ քայլ առ քայլ փոխադարձ զիջումների կգնան` հաղթահարելով այդ թվում եւ սեփական հասարակական կարծիքի հակազդեցությունը, ինչն, ըստ իս, ստիպված են եւ պետք է անեն երկու կողմերն էլ»,-ամփոփել է նա:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---