ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ԻՆՔԸ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

PanARMENIAN.Net - «Աստված չանի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը ես լուծեմ»,-հայտարարելէ Սանքտ Պետերբուրգի հումանիտար եւ քաղաքագիտական «Ռազմավարություն» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, այդ հարցը պետք է լուծի ինքը ժողովուրդը բանակցությունների միջոցով: Դա վերաբերվում է եւ Լեռնային Ղարաբաղին, եւ Աբխազիային, եւ Հարավային Օսիային: «Կազմում» եւ «կազմից դուրս» հասկացությունների միջեւ կան բազմաթիվ միջանկյալ տարբերակներ: «Ինձ թվում է, որ ելքը այդ իրավիճակներից պետք է գտնվի նոր միջազգային ոչ տրիվիալ մոտեցումները եւ տարբերակները հաշվի առնելով: Իրավիճակը կարող է ավելի սառեցվել, կամ կողմերը կարող են պայմանավորվել չվիճարկել այդ տարածքը, տրամադրելով նրան իրական ինքնավարություն, փոխգործակցելով վերահսկողության ընթացքում եւ այլն: Այդ իրավիճակից ելք կարող է հանդիսանալ կարգավիճակի քննարկման հետաձգումը տաս, քսան կամ երեսուն տարով: Օրինակ, Եվրոպայում ժամանակին վիճարկում էին Ինսբրուկը, մի կողմը ասում էր, որ դա իտալական մաս է, մյուսը` ավստրիական: Սակայն այժմ ասում են` մենք բոլորս Եվրոպայի բնակիչներ ենք, եվրոպացիներ: Հասկանալի է, որ Կովկասում այդ գործընթացը երկարատեւ կլինի, սակայն չէ որ կան միջանկյալ տարբերակներ եվրոպական փորձի օգտագործմամբ: Եվ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ եկեք ելքն այստեղ փնտրենք»,-հայտարարել է վերլուծաբանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---