«Հայաստան առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք

«Հայաստան առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք

PanARMENIAN.Net - «Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը զուգահեռ ԵՊՀ-ում «Հակահարված» art խմբի անդամների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունը և իրավապահ մարմինների ներկայացուցիչների անգործությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ներկայիս իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել քաղաքացիներին հալածելու, խոսքի, մտքի, խղճի և այլ ազատությունների սահմանափակմանն ուղղված իրենց ապօրինի գործողությունները»: Այս մասին ասված է «Հայաստան առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

««Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախօրեին իրականացված գիշերային «Մի՛ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիայով ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք՝ խստորեն դատապարտելով իշխանությունների ու նրանց կամակատարների գործողությունները:

Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական, քաղաքացիական միավորներին, քաղաքացիներին միանալ առաջիկայում կայանալիք ակցիաներին», – նշում են հայտարարության հեղինակները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---