ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱՂԱԺԱՄ Է

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ 1994 թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտում բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը պայմանավորված է հակամարտող բոլոր կողմերի միջեւ քաղաքական պայմանագրի ստորագրմամբ»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը, մեկնաբանելով մի շարք ԶԼՄ-ների հրապարակումներն առ այն, թե Ուկրաինան պատրաստ է խաղաղապահ զորակազմ ուղարկել ղարաբաղյան հակամարտության գոտի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ընդսմին փոխնախարարը նշել է, թե խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում վաղաժամ է քննարկել խաղաղարար գործողության մանրամասները, եւ մասնավորապես, խոսել խաղաղապահ ուժերի հնարավոր կազմի մասին, ինչը ի դեպ, նրա խոսքերով, պետք է համաձայնեցվի հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում` ԼՂՀ ղեկավարության հետ: Մասիս Մայիլյանը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում զինադադարն ահա արդեն 11 տարի պահպանվում է բացառապես կողմերի ուժերի հաշվեկշռի շնորհիվ:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---