Հաջորդ տարի Թուրքմենստանում կանցկացվի հայ-թուրքմենական բիզնես ֆորում

Հաջորդ տարի Թուրքմենստանում կանցկացվի հայ-թուրքմենական բիզնես ֆորում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքմենական հարաբերությունները ավելի մեծ պոտենցիալ ունեն:

Այս մասին այսօր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը տեղեկացրեց, որ երկու երկրների նախագահները հանդիպման ժամանակ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և դիտարկել հետագա համագործակցության հեռանկարները: Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորեց երկու երկրների միջև առևտային հարաբերությունների խթանումը և հայտնեց, որ հաջորդ տարի Թուրքմենստանում հայ-թուրքմենական բիզնես ֆորում է նախատեսվում:

«Մենք իսկապես շատ լավ բանակցություններ վարեցինք, դրանք կառուցողական էին: Արձանագրեցինք, որ տարեցտարի հարաբերությունները բարելավվում են»,- ասաց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նա հայտնեց նաև, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել են նաև միջազգային մի շարք հարցեր: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ կողմերը իրենց մտահոգություն են հայտնել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---