Արցախի և Ջավախքի երիտասարդները նոր համատեղ ծրագրեր են մշակել

PanARMENIAN.Net - Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցները, ովքեր ներկայացնում են Արցախի տարբեր շրջանները, «Միասնության մեջ է մեր ուժը» ծրագրով մեկնել են Վրաստան՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական թևի հետ կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են վիրահայոց թեմի մամլո դիվանից:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի նախաձեռնությամբ Ջավախք երկրամասին ծանոթությունը սկսվել է Վահան Տերյանի ծննդավայր Գանձայից: Հյուրերն այցելել են Տերյանի տուն թանգարան, աղոթել Գանձայի Սուրբ Կարապետ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցիներում: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ ծանոթությաններ են ձեռք բերվել, ծրագրեր կանխագծվել:

Թբիլիսիում պատվիրակության անդամներն այցելել են Խոջիվանքի հայոց պանթեոնում հուղարկավորված մեծերի շիրիմներին: Այնուհետև տեղի է ունեցել «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական թևի անդամների և արցախցի հյուրերի հանդիպումը: ԼՂՀ մշակույթի և երիտասարդույան հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը հավաքվածներին ներկայացրել է նախարարության աշխատանքները` կարևորելով երիտասարդության համար տարվող ծրագրերը:

Պատվիրակությունը հանդիպել է նաև Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---