ՆԱՍԱ-ի տիեզերական սարքը Մերկուրիի վրա սառույց է հայտնաբերել

ՆԱՍԱ-ի տիեզերական սարքը Մերկուրիի վրա սառույց է հայտնաբերել

PanARMENIAN.Net - Ամերիկյան տիեզերական Messenger սարքը Մերկուրիի մակերևույթի վրա սառույց է հայտնաբերել: Վերջինս Արեգակին ամենամոտ տեղադրված մոլորակն է: Այս մասին ԱՄՆ Տիեզերական տարածության ուսումնասիրման և օդագնացության ազգային գործակալությունը հայտնում է իր պաշտոնական մամուլի հաղորդագրությունում:

Ինչպես լրագրողներին են հայտնել գիտնականները, սառույցը հայտնաբերվել է մոլարակի հյուսիսային բևեռի մի շարք խառնարանների հատակին: Հնարավոր է, որ սառույց լինի նաև հարավային բևեռում, սակայն այս վարկածը դեռևս չի հաստատվել:

Հիշեցնենք, որ Messenger-ը Մերկուրիի ուղեծիր է դուրս եկել 2011թ մարտի 18-ին, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---