ԵՄ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹՈՂՆԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԵՐԻՆ

PanARMENIAN.Net - «Եվրամիությունը, որին ձգտում է միանալ Թուրքիան, չպետք է մասնակցի հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակող քննարկումներին: Տվյալ խնդրի լուծումն անհրաժեշտ է թողնել թուրքերին եւ հայերին»,- հայտարարել է ԵՄ գործող նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը: Բելգիական «Le Soir» թերթին տված հարցազրույցում Յունկերը նշել է, որ «տվյալ հարցը թուրքերին եւ հայերին իրար դեմ է տրամադրում»: «Թուրքիայի վարչապետ Էրդողանն առաջարկել է ստեղծել բազմազգ հանձնաժողով: Եկեք թողնենք այդ հարցը թուրքերին եւ հայերին, որոնք էլ կրում են պատմության այդ ծանր բեռը: Չեմ կարծում, որ մենք ի վիճակի ենք ինչ որ բան անել այդ գործընթացում, երբ թուրքական կառավարությունն առաջին անգամ կարեւորել է խնդրի ուսումնասիրումը»,- հայտարարել է նա: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Ժան-Կլոդ Յունկերը դատապարտել է Բելգիայի Սենատի վավերացմանը ներկայացված օրենը, ըստ որի Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում: «Բելգիան վատ օրինակ է ծառայում»,- հայտարարել է ԵՄ գործող նախագահը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---