Նիդերլանդներում առգրավվել է 36 տոննա ապօրինի հրավառություն

Նիդերլանդներում առգրավվել է 36 տոննա ապօրինի հրավառություն

PanARMENIAN.Net - Նիդերլանդների ոստիկանությունը առգրավել է 36 տոննա «առավաել վտանգավոր տիպի» ապօրինի հրավառություն, ինչպես նաև ձերբակալվել է մի խումբ, որոնք կասկածվում են դրանք տարածելու մեջ: Այս մասին ասվում է դատախազության հաղորդագրությունում, փոխանցում է lenta.ru-ն:

Օրինապահ մարմիններում ենթադրում են, որ հրավառության սարքերը պատրաստվել են Չինաստանում և Նիդեռլանդների տարածք են մտցվել Բելգիայից կամ Լեհաստանից:

Նիդերլանդներում ընդունված է Նոր տարին դիմավորել հրավառություններով, սակայն դա հանգեցնում է նրան, որ ամեն տարի տասնյակ մարդիկ են վիրավորվում, երբեմն նաև մահանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---