Anonymous-ը հայտարարել է սիրիական կառավարության կայքերը կոտրելու մտադրության մասին

Anonymous-ը հայտարարել է սիրիական կառավարության կայքերը կոտրելու մտադրության մասին

PanARMENIAN.Net - Anonymous միջազգային հաքերային խմբավորումը հայտարարել է, որ մտադիր է գրոհել սիրիական կառավարական կայքերը` ի պատասխան երկրում ինտերնետն անջատելուն, հաղորդում են ինտերնետ-ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին հաքերները կոտրել էին Սիրիայի ՊՆ կայքը և դրա բովանդակությունը փոխարինել հակակառավարական տեսանյութով, հաղորդում է CNN-ը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրվանից ի վեր Սիրիան զրկված է ինտերնետից:

Սիրիայում մեկ ու կես տարուց ավել է չեն դադարում զինված բախումները ընդդիմության զինյալների և կառավարական զորքորի միջև: Ըստ տարբեր տվյալներ, այս ընթացքում երկրի զոհերի թիվը գերազանցում է 40 հազարը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---