Amnesty International-ը և HRW-ը քննադատում են Քաթարին` բանաստեղծին ցմահ ազատազրկելու համար

Amnesty International-ը և HRW-ը քննադատում են Քաթարին` բանաստեղծին ցմահ ազատազրկելու համար

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են Քաթարին` բանաստեղծին ցմահ ազատազրկելու համար: Վերջինս մեղադրվում է կառավարության պաշտոնաթողությունը սադրելու մեջ:

Amnesty International-ի ներկայացուցիչների խոսքով, Մուհամմեդ Աջամիի դատավճիռը խոսքի ազատության սկզբունքի խախտման ցայտուն օրինակ է:

Ինչպես հայտարարել է Human Rights Watch կազմակերպությունը, այն հիասթափված է, որ Քաթարը իրեն դասել է տարածաշրջանի այն երկրների շարքին, որոնք փորձում են ստիպել իրենց քաղաքացիներին լռել:

Քաթարի կառավարությունը իրավիճակը ոչ մի կերպ չի մեկնաբանել, հաղորդում է BBC-ն:

Քաթարը աջակցել է արաբական աշխարհում ժողովրդավարամետ շարժմանը, իսկ այժմ սոց կայքերում վերջինիս մեղադրում են կրկնակի ստանդարտներ վարելու քաղաքականությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---