«Հրապարակ». Մոռացված քրգործերի բացահայտումները քաղաքական նպատակ ունեն

«Հրապարակ». Մոռացված քրգործերի բացահայտումները քաղաքական նպատակ ունեն

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Վերջին շրջանում ոստիկանությւսն կայքում կարելի է հանդիպել տասնյակ տարիների վաղեմության հանցագործությունների բացահայտումների՝ սպանություններից մինչև գողության բացահայտում, ինչն ուղղակի զավեշտալի է։ Օրերս էլ գրվեց, որ հայրենի ոստիկանները 22 տարի անց գտել են «Մոսկվիչ» մակնիշի մի մեքենայի անվադողերի գողին։ Սակայն, պարզվում է՝ հնամենի հանցագործությունների բացահայտումները քաղաքական նպատակ ունեն։ Դրանք, այսպես ասած, նախազգուշական մեսիջներ են՝ ուղղված ակտիվացած քաղաքական ուժերին։ Հասկացնում են, որ կարող են ջրի երես դուրս գալ վաղուց մոռացված քրգործեր։ Իսկ «Մոսկվիչի» պարագայում մեսիջն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին, ով 90-ականներին մեքենաների պահեստամասերի ներկրմամբ է զբաղվել»,– գրում է թերթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---