«Զրո խտրականություն, զրո նոր դեպքեր, զրո մահ». Հանրային ճանաչում ունեցող մարդիկ պայքարում են ՁԻԱՀ-ի դեմ

«Զրո խտրականություն, զրո նոր դեպքեր, զրո մահ». Հանրային ճանաչում ունեցող մարդիկ պայքարում են ՁԻԱՀ-ի դեմ

PanARMENIAN.Net - ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Վորլդ Վիժն Հայաստանի ՄԻԱՎ‐ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, ՁԻԱՀ‐ի խնդրի ջատագովության խումբը միանալով ՁԻԱՀ‐ի դեմ պայքարի միջոցառումներին և «Հասնել Զրո‐ի» համաշխարհային կարգախոսին, կազմակերպել է ինտերակտիվ հանրային միջոցառում`վիկտորինա: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՁԻԱՀ‐ի խնդրի ջատագովության խմբից:

Միջոցառումը տեղի է ունեցել այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակում: Արման Նշանյանը, Կարեն Ջանիբեկյանը, Լևոն Մալխասյանը, Սոս Ջանիբեկյանը, Արթուր Իսպիրյանը և հանրային ճանաչում և սեր վայելող այլ մարդիկ ներկա էին միջոցառմանըև իրենց ներդրումն ունեցան ՄԻԱՎ‐ի կանխարգելման գործում: «Կանխարգելում և բուժում. Զրո խտրականություն, զրո նոր դեպքեր, զրո մահ». սա է ՁԻԱՀ‐ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հիմնական ուղերձը: Միջոցառման նպատակն էր հանրության ուշադրությունը բևեռել ՄԻԱՎ‐ի և ՁԻԱՀ‐ի խնդիրներին և բարձրացնել ՄԻԱՎ‐ի վերաբերյալ տեղեկացվածությունը, նաև տեղեկացնել ՄԻԱՎ‐ի փոխանցման ուղիների, բուժման, ՄԻԱՎ‐ով ապրող մարդկանց իրավունքների մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---