Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն. Ամեն տարի Հայաստանում թմրամոլների թիվը 50 տոկոսով ավելանում է 3 դեկտեմբերի 2012 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունում 3893 թմրամոլ է գրանցված: Հաշվարկային տվյալներով 12.700 ներերակային և 21.000 կանեփ օգտագործող թմրամոլ կա: Տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Նարկոլոգիական կլինիկայի տնօրենն Պետրոս Սեմրճյանը: Նրա խոսքով` ամեն երկու տարին մեկ Հայաստանում լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացվում: Ներկայացված տվյալները 2011 թվականինն են: Հաջորդ ուսումնասիրությունը կլինի 2013-ին: Պետրոս Սեմրճյանը համեմատեց նախորդ տարիների վիճակագրությունը. «Սարսափելի աճ ունենք, անզուսպ տեմպերով` ամեն տարի 50 տոկոսով: Աճն ավելանում է աշխարհի բոլոր երկրներում: Հարևանների և աշխարհի հետ համեմատած Հայաստանը բարենպաստ վիճակում է: Գրանցված դեռահասներ չունենք, բայց գրանցվածների հիվանդության պատմությունները փաստում են, որ նրանց մեծ մասը դեռահասության շրջանում է սկսել է: Նարկոլոգիական կլինիկայից ամբողջական բուժում անցած թմրամոլը դուրս է գալիս 100 տոկոսով բուժված, բայց հավանականությունը, որ նորից կօգտագործի, նունն է, ինչ մյուս բոլորի դեպքում», - ասաց Պետրոս Սեմրճյանը: Նրա խոսքով` ՄԱԿ-ը դեռ 7 տարի առաջ է ընդունել այս պայքարում իր պարտությունը` անցնելով վնասի նվազեցման քաղաքականությանը: «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի խոսքով` մեր հարևաններից Իրանում 3.5 մլն գրանցված ափիոնամոլ կա, 25 մլն էլ հաշվարկային, Վրաստանում` 300 հազար, Ադրբեջանում` 20 հազար թմրամոլ: Ամբողջ աշխարհում 200 մլն թմրամոլ կա: «Թմրադեղերի վաճառքից ամբողջ աշխարհում 400 մլրդ դոլար եկամուտ են ստանում, և երկրներ կան, որ դա եկամտի միակ աղբյուրն է: Մուսուլմանական երկրներում, որտեղ ալկոհոլն արգելված է, թմրամոլությունն ավելի մեծ տեմպերով է տարածվում: Հայաստանում այդպիսի տեմպերով տոքսիկամանիան է տարածվում, քանի որ թանկ թմրամիջոցներ ձեռք բերելու համար հնարավորություն չունեն, իսկ դեղատներից առանց դեղատոմսի դեղամիջոցներ ձեռք բերելով ստանում են իրենց հարկավոր նյութերը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Նա անդրադարձավ նաև մեր մյուս հարևանի` Ադրբեջանի սադրանքներին: «Ադրբեջանն իր բոլոր արատները փորձում է վերագրել Հայաստանին կամ այլ երկրների: Թմրամիջոցների տարանցիկ երկիր է, բայց փորձում է ցույց տալ, որ ԼՂ տարածքն է օգտագործվում կանեփ և կակաչ աճեցնելու համար: Չեն հասկանում, որ արբանյակից հնարավոր է պարզել, թե ինչ բույս է աճեցվում, ինչպես մենք ենք անում Արարատյան դաշտի դեպքում. կարողանում ենք նույնիսկ խաղողի տեսակը որոշել», - ասաց Ահարոն Ադիբեկյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |