Դուբայում կսկսվի ինտերնետի կառավարման հարցերով ՄԱԿ ԷՄՄ համաժողովը

Դուբայում կսկսվի ինտերնետի կառավարման հարցերով ՄԱԿ ԷՄՄ համաժողովը

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Դուբայում կսկսվի ՄԱԿ Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) փակ հանձնաժողովը, որի արդյունքներով կարող են փոխվել ինտերնետի գործելու պայմանները, գրում է Gazeta.ru-ն` մեջբերելով Associated Press-ին: ԷՄՄ-ն ցանկանում է փոխել կանոնակարգը` 1988-ին ստորագրված միջազգային պայմանագիրը:

11-օրյա համաժողովին կմասնակցեն 193 երկրներ: Դրա գլխավոր թեմաները կդառնան համացանցում անվտանգության հարցը և զարգացող երկրներում ինտերնետ ծառայությունների ընդլայնումը:

Շատ ինտերնետային ընկերություններ և իրավապաշտպաններ մտավախություն ունեն, որ համաժողովում կարող են ընդունվել կանոններ, որոնք Չինաստանը և Ռուսաստանը կօգտագործեն ինտերնետի նկատմամբ իրենց կոշտ սահմանափակումներն արդարացնելու համար:

ՄԱԿ-ը, իր հերթին, փորձում է ցրել մտավախությունները, հայտարարելով, որ «ինտերնետին վնաս չի պատճառվի», հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---