2012թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ պետբյուջեի հավելուրդը կազմել է 1.5 մլրդ դրամ

2012թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ պետբյուջեի հավելուրդը կազմել է 1.5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2012թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 752,6 մլրդ դրամ, ապահովելով ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը 80,9 տոկոսով: Այդ մասին դեկտեմբերի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը: Ըստ նրա, ծասերը հաշվետու շրջանում կազմել են 751,1 մլրդ դրամ՝ ապահովելով կառավարական ծրագրի կատարողականը 76,9 տոկոսով: «Չնայած ծախսերի մասով պետբույջեի կատարողականի գրանցված ցուցանիշի, պետմարմինները կատարում են ծախսային ծրագրերով իրենց բոլոր պարտավորությունները»,-ասել է նա:

Ինչպես ասել է Գայանե Զարգարյանը, 2012թ. 10 ամսում 2011թ. նույն շրջանի համեմատ պետբյուջեի եկամուտներն աճել են 9,1տոկոսով կամ 63 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային մուտքերի հաշվին: Նշված շրջանում ՀՀ պետբյուջեի ծախսերն ավելացել են 4,5 տոկոսով կամ 32,1 մլրդ դրամով, ընդ որում այս ցուցանիշի աճ է գրանցվել նաև ընթացիկ ծախսերի գծով:

Ֆինանսիստը նշել է, որ պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2 %-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հաշվետու ժամանակահատվածում մուտքերը կազմել են 708,9 մլրդ դրամ` 80,8 %-ով ապահովելով տասնամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10,4 %-ով կամ 66,5 մլրդ դրամով,-ասաց նա՝ հավելելով, որ զգալի աճ է արձանագրվել բնապահպանական և բնօգտագործման վճարների մասով:

Գայանե Զարգարյանը նաև հայտնել է, որ 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 1,5 մլրդ դրամ հավելուրդով: Հավելուրդը հիմնականում պայմանավորված է արտաբյուջետային միջոցների օգտագործմամբ: Բացի այդ, ինչպես նշեց մասնագետը,

Պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների ծրագրային շեղումների արդյունքում բյուջեի ազատ միջոցներից ծրագրով նախատեսված 23,6 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 16.6 մլրդ դրամով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---