Հայաստանում 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առաջին և բարձր տեսակի հացի գներն աճել են 0,4 տոկոսով 4 դեկտեմբերի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10.7%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ`0.6% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է բրնձի`0.9%, սպագետտիի` 1.7%, հացահատիկի` 1.8%, ոլոռի` 2.0%, առաջին և բարձր տեսակի ալյուրների` համապատասխանաբար 1.2% և 2.3%, մակարոնեղենի` 3.1%, լոբու`3.8%, սպիտակաձավարի` 5.2% գնաճով: 2012թ.նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առաջին և բարձր տեսակի հացերի գներն աճել են 0.4%-ով, ձավարինը` 0.4%-ով, լավաշինը` 0.5%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.1-3.3% գնաճ, մեկում` 0.6% գնանկում, մեկում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.3%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |